Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում երկու մարդ է ձերբակալվել Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ցյուրիխի ոստիկանության հայտարարությանը, հետաքննության արդյունքում պարզվել է 18-ամյա և 24-ամյա շվեյցարացիների ինքնությունը: Երկուսն էլ ձերբակալվել են երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին՝ ավստրիական իշխանությունների հետ համաձայնեցմամբ:

Ներկա պահին իրավապահները փորձում են պարզել, թե ինչ կապ ունեն ձերբակալվածները Վիեննայում հրաձգություն իրականացրած անձի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս մեկ կասկածյալ էր ձերբակալվել ավստրիական Լինց քաղաքում: Վիեննայում նախօրեին տեղի ունեցած հրաձգության հետևանքով վերջին տվյալներով 5 մարդ է մահացել, 16-ը վիրավոր են: Երեկ հայտնաբերված հրաձիգը վնասազերծվել է, վերջինս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակիցներից էր: