Այսօր վաղ առավոտյան գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տարբեր գյուղերի ուղղությամբ այսօր դիվերսիոն խմբերի դեմ գործողութունները շարունակվել են։ Այսօր վաղ առավոտյան Մարտունիից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում զարգացնել», — ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ, հետ են շպրտվել ելման գծեր և ողջ օրվա ընթացքում հայկական ստորաբաժանումները շարունակել են թշանում ուժերի ոչնչացումը։