Մեզ, իհարկե, մտահոգում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավումը։ Այս մասին Կոմերսանտին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով, ղարաբաղյան հակամարտության գոտում վարձկանների թիվը մոտենում է 2000-ի։ Այս հարցը Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ պարբերական հեռախոսազրույցների ժամանակ։