Պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի հարկային եկամուտների սպասողականն այս պահի նախատեսված է 1 տրիլիոն 320.5  միլիարդ դրամ, սակայն մեր կանախատեսումներով և սպասումներով այն կարող է կազմել 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, հնարավոր է՝ մի փոքր ավելի: Սա շատ լավ ցուցանիշ է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Համավարակի և պատերազմական գործողությունների պատճառով մեր սպասումները մի փոքր վատն էին, սակայն մեր բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել: Հայաստանում մակրոտնտեսական վիճակը կայուն է, ինչն էլ հնարավորություն է տալիս տնտեսության մինիմում մակարդակ ապահովել», — ասաց ՊԵԿ նախագահը:

Նա միաժամանակ նշեց, որ ԱԱՀ վճարողների մոտ կարգապահությունն ավելի բարձր նշաձողի վրա է եղել, քան շրջանառության հարկ վճարողների դեպքում: