ԿԺԴՀ իշխանությունները հրահանգել են ականներ տեղակայել Չինաստանի հետ սահմանին՝ որպես երկիր մարդկանց անօրինական մուտք գործելու փորձը կանխելու միջոց, որոնք կարող են վարակված լինել կորոնավիրուսով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով կորեական գործակալությանը, նման կարծիք են հայտնել հարավկորեկան հետախուզության ներկայացուցիչները:

«ԿԺԴՀ-ն փակել է սահմանը և ականներ տեղակայել Չինաստանի հետ սահմանի որոշ հատվածներում: Քանի որ այնտեղ չկան ֆիզիկական կամ տեխնիկական հնարավորություններ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,- Ազգային հետախուզական ծառայության ներկայացուցիչների հետ զրույցի բովանդակությունը փոխանցում է հարավկորեացի պատգամավորներից մեկը, որն ընդգրկված է հետախուզության հարցով խորհրդարանական հանձնաժողովի կազմում:

Նրանց կարծիքով՝ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի համավարակի տարածումը կհանգեցնի «աղետալի հետևանքների» բուժական ոլորտի թույլ զարգացման պատճառով: