Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին:

Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝

00 43 (0) 1 522 74 79 105»:

Ավելի վաղ հայտնել էր, որ նախօրեին Վիեննայի կենտրոնում սինագոգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում մեկ ոստիկան: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մի քանի մարդ վիրավորվել է, հարձակվողը պայթեցրել է իրեն, երկրորդը փախուստի մեջ է: Ըստ նախնական տվյալների, ոստիկանությունը բերման է ենթարկել մեկ կասկածյալի:

Ընդհանուր առմամբ սինագոգի հարակից փողոցում արձակվել է մոտ 50 կրակոց, կրակոցները լսվել են նաեւ բարում: Հաղորդվում է, որ հրաձգությունը արձակվել է գնդացիրից:

Ավստրիայի ՆԳՆ-ը չի բացառում Վիեննայի սինագոգի մոտ ահաբեկչության կամ անկանոն հրաձգության վարկածը: