Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սայիդ Ալի Խամենեին այսօր կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Mehr գործակալությունը:

Այաթոլլահ Խամենեին նախազգուշացրել է, որ ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանների մոտ, իսկ եթե Թեհրանը «իր համար սպառնալիք զգա, ապա վճռական պատասխան կտա»: