Արցախի համար նախատեսված մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը Մոսկվայից ուղարկվել է Երեւան, ինչի մասին հայտնում է «Армянский переулок» թելեգրամյան ալիքը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:

««Atlantis Airlines»-ի չվերթով Հայաստան է հասցվել դեղորայք, վիրաբուժական եւ բժշկանան սարքավորումներ, տարատեսակ անհրաժեշտ ապրանքներ»,-ասված է հաղորդագրությունում: