ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում հասկացրել է, որ Հայաստանն այժմ չի կարող ընդունել Իսրայելի առաջարկած մարդասիրական օգնությունը:

«Հումանիտար օգնությունը վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որն օգտագործում են խաղաղ քաղաքացիական անձանց հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», — ասել է Փաշինյանը: