Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուան Ստեփանյանը:

«Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել»,-հավելել է նա: