Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան խնդրել է երկրի նախագահին արտակարգ դրություն հայտարարել՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառում, հայտնում է Reuters-ը:

«Սա կրիտիկական պահ է, եւ արտակարգ իրավիճակ հայտարարելը կբարձրացնի քաղաքացիների իրազեկությունը մեր առջեւ ծառացած առողջական արտակարգ իրավիճակի մասին»,- լրագրողներին ասել է Կոստան՝ հավելելով, որ արտակարգ իրավիճակը, հավանաբար, 15 օրից շատ ավելի երկար կտեւի:

Կոստան նշել է, որ արտակարգ իրավիճակը չի լինի այնքան մասսայական, որքան մարտին էր, բայց անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել գիշերային պարետային ժամ՝ վիրուսի տարածումը սահմանափակելու համար:

10 միլիոնից մի փոքր ավելի բնակչություն ունեցող Պորտուգալիայում ցուցանիշը համեմատաբար ցածր է՝ COVID-19-ով 144 341 վարակված եւ 2544 մահ: Բայց անցած ուրբաթ օրը նոր դեպքերը օրական հասել են 4656-ի, ինչը ամենաբարձրն է համավարակի մեկնարկից հետո: