Գիշերվանից Շոիշին հակառակորդի հրետանու թիրախում է, վնասվել էր բնակելի թաղամասեր, առեւտրային եւ հանրային սննդի օբյեկտներ, զոհեր եւ վիրավորներ չկան, բնակիչներն ապաստարաններում են եղել: Այս մասին ասվում է Արցախի հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժում:

«Ամեն ձեւի զենք օգտագործել են, ԱԹՍ-ներն են եղել: Երեւի դեռ կշարունակվի: Սրանք ուզում են ժողովրդի մեջ վախ առաջացնեն, բայց վերջը գալու է եւ իրենց երազանքը չի կատարվելու: Շուշիում մենք ենք ապրելու, Ղազանչեցոց եկեղեցու զանգերն են ղողանջելու, իսկ իրենք միշտ լացելով մուղամներ են երգելու՝ Շուշին երազելով»,-ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Նշվում է, որ արկերից մեկն ընկել է Շուշիի վերին մզկիթի տարածքում. «Այսօր դոշ են ծեծում, թե մզկիթը մերն է, ադրբեջանական է, ոչ թե պարսկական, ապա ի՞նչ են մտածում սրա մասին: Սա ապացուցում է, որ իրենց պիղծ են, հավատն էլ են մոռացած, մտածում են միայն ցեղասպանության մասին: Բայց երբ ժամանակին շուշին եւ ընդհանրապես Արցախ աշխարհն էինք ազատագրում, այդ ժամանակ մեր Սիրբազանը կոչ է արել, որ իրենց մզկիթները չավերեք»,-հավելել է քաղաքապետը:

Նշենք, որ Շուշիի պարսկական մզկիթը նորոգվել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի շրջանակում: