Դեռ անցնող գիշեր Արցախի հյուսիս արեւմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը մի քանի հարձակման փորձեր են ձեռնարկել, որոնք բոլորը անհաջողությամբ են ավարտվել։ Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ և ուժգնությամբ որոշակի տարբերվել են նախորդ օրերից։ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք։

«Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրատենու միջոցով խոցվում են», — ասաց նա։