Ղրղզստանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների առաջադրման մասին հինգ հայտարարություն է ստացել` Ջալալաբադի մարզի նախկին նահանգապետ Բեկտուր Ասանովը, «Բուտուն Ղրղզստան» կուսակցության առաջնորդ Ադահան Մադումարովը, «Ձմեռ չի լինի» մեմի հեղինակ Արստանբեկ Աբդիլդաևը, տնտեսագետ Կուբան Չորոևը և ակտիվիստ Նազարբեկ Նիշանովը, գրում է eadaily.com-ը։

ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեաթերթիկները պատրաստ կլինեն մինչև դեկտեմբերի 21-ը, իսկ ընտրությունները նախատեսված են հունվարի 10-ին:

Ավելի վաղ հաղորդել էր, որ երկրի վարչապետ Սադիր Ժապարովը, որն այժմ կատարում է պետության ղեկավարի պարտականությունները, նույնպես հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Դրա համար նա մտադիր է դեկտեմբերին վայր դնել ընթացիկ լիազորությունները։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Ժապարովի կողմնակիցների ճնշման տակ հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ լքել է իր պաշտոնը;