ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան ավարտվեց։

Քաղաքացիները պահանջում էին կառույցից՝ ուշադրություն դարձնել թուրք-ադրբեջանական հանցագործություններին։

Նրանք փակել էին գրասենյակի մուտքերը, այնուհետեւ գրասենյակի դիմաց կանգնեցված կառույցի դրոշը ձողերով իջեցրին եւ պոկեցին։

Գրասենյակի անվտանգության աշխատակիցն էլ վերցրեց դրոշը եւ ներս տարավ։

«Իրենք իրենց փողերն են ստեղծվում իմ հայի արյան գնով։ Այսօր կառույցի անվտանգության հայ աշխատակիցը եկավ դրոշը գրկեց տարավ ներս, ոնց որ իր դրոշն էր, բայց մեր հայ զինվորների նկարները թողեց գետնին ընկած։ Այսօր 100 դոլար աշխատավարձի համար ինքն այսօր հայի թասիբն ա գցում, մի կտոր հացի համար։ Այս նկարները մեր հայը թողեց գետնին ընկած եւ ՄԱԿ-ի դրոշը վերցրեց գետնից»,- ասաց ակցիայի մասնակիցը։