Yerevan.today-ը գրել է. «ԶԼՄ-ների հանդեպ հարուցվող վարչական վարույթները դարձել են որոշ լրատվամիջոցների համար այլևս կենսունակության խնդիր: Այս մասին ՀՀ նախագահին, խորհրդարանական ուժերին ուղղված նամակում բարձաձայնել է այսօր Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ ակնկալելով, որ որ վերջիններս կդիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՀՀ իշխանության կողմից սահմանված պայմանները։ «Խնդրում եմ ձեզ, ՀՀ սահմանադրությամբ ձեզ տրված լիազորությունների շրջանակում հնարավորինս սեղմ ժամկետում դիմել ՀՀ ՍԴ ՝ ՀՀ կառավարության 1655-Ն որոշման սահմանադրականության ստուգման հարցով, հատկապես այն պարագայում, որ նշված փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակինՍահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին:

Այս անհամաչափ սահմանափակումները, որոնց պատճառով հանրությունը զրկվում է իր համար խիստ կարևոր և իրեն հուզող, իր կյանքին, անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ բանավեճերից, տեսակետներից և պաշտոնատար անձանց թերացումները քննադատելու հնարավորություններից, ոչ այլ ինչ է, քան քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ միակողմանի կերպով իրականության թելադրանք»,- նշված է Ժուտռնալիսների միության նամակում։

Արձագանքելով Սաթիկ Սեյրանյանի նամակին՝ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այլընտրանքային լուծում է առաջւարկում չորրորդ իշխանության տուգանված ներկայացուցիչներին. «Ճիշտն ասած, ժամանակ չենք ունեցել հետևելու գործընթացներին՝ հասկանալու՝ ընտրողաբա՞ր են տուգանում իշխանության գործունեությունը քննադատած լրատվամիջոցին կամ խնայո՞ւմ են պրոիշխանական ԶԼՄ-ին, թե՝ ոչ:

Բայց եթե դա իրականություն է, բնականաբար, ես դատապարտում եմ այդ գործելաոճը:

Ինչ վերաբերում է Ժուռնալիստների միության կողմից մեզ ուղված նամակին՝ հայտնեմ, որ արդեն խոսել եմ միության ղեկավար Սաթիկ Սեյանայնի հետ և նրան առաջարկել եմ վարչական տուգանքներով դիմել Վարչական դատարան, դա է այս պահին, ըստ իս, ճիշտ ճանապարհը: Սահմանադրական դատարան դիմելու համար մեր ֆրակցիան այդ ներուժը չունի․ նախ նախորդիվ ուղարկված մեր դիմումը դեռևս դեռևս վարույթ չի ընդունվել, բացի դա՝ ռեսուրսների խնդիր մենք ունենք, մեր կուսակցության որոշ անդամներ կորոնավարակի պատճառով մոբիլ աշխատանքի մեջ չեն, մի մասն էլ այս պահին գտնվում է սահմանին»:

Այդուհանդերձ, Օրենսդիր իշխանության ներկայացուցիչն ինչո՞վ է պատրաստ միանալու և աջակցելու չորրորդ իշխանությանը, որի գործունեությունը, ըստ ժուռնալիստների միության նախագահի, հակասահմանադրական եղանակով խոչընդոտվում է ու այդպիսով՝ սահմանափակվում է քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքը․ այս հարցին «Լուսավոր Հայստան» խորհրդարանական ուժի ղեկավարը պատասխան չուներ»: