Իսպանական միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (AECID) մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Երևան տեղափոխված շուրջ 600 ընտանիքի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  իսպանական «La Vanguardia» թերթը, Aecid-ը 50 հազար եվրո է տրամադրելու սննդի հարցերը կազմակերպելու համար:

Ընդհանուր առմամբ 2100 սննդամթերքի և 9000 հիգիենայի պարագաների փաթեթ է բաժանվելու այդ ընտանիքներին: