Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, ով իսպանացի խորհրդարանականների և լրագրողների պատվիրակության կազմում այս օրերին գտնվում է Հայաստանում, թվիթերյան իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու՝ ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Գորիս քաղաքից նա դիմել է միջազգային հանրությանը: