ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը մարտի դաշտից երկու օտարերկրյա ահաբեկիչ են գերեվարել:

«Թուրքիան եւ Ադրբեջանը այլեւս չենք կարող թաքնվել ստերի հետեւում: Նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են»,-գրել է դիվանագետն ու գրառմանը կից Արցախի անկախության ճանաչման հեշթեգ օգտագործել՝ #Recognize to protect

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է երկու սիրիացի վարձկանը:

Նրանցից մեկը՝ 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ  Ալաաբեթ ալ Հաջին, նախնական հարցաքննության ժամանակ պատմել է, որ

«քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական  2000 դոլար  վարձավճար ու եւս 100 դոլար  «պարգեւավճար»՝ ամեն  «քաֆիրի» գլուխ կտրելու համար: