Սամսուն քաղաքում տեղի ունեցած կուսակցական հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտնել է, որ Ադրբեջանի կողքին է։

«Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանում՝ մեր եղբայրների կողքին, մենք ենք», – ասել է Էրդողանը։

Սա վերահաստատում է այն փաստը, որ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում Թուրքիան անմիջական մասնակցություն ունի։

Նշենք նաև, որ այսօր աշխատանքային այցով Ադրբեջան է մեկնել Թուրքիայի պատվիրակությունը, որի կազմում են եղել Թուրքիայի արտգործնախարարը և խորհրդարանի նախագահը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատվիրակությունը նախագահից հանձնարարություն է ստացել Ադրբեջանին մենակ չթողնել և գործել համատեղ։ Ըստ Չավուշօղլուի՝ Բաքու է մեկնելու նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։