Արցախի պաշտպանության բանակից հայտնում են, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Սերգեյ Շաքարյանը։

Նշենք, որ Շաքարյանն օրեր առաջ էր արժանացել «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչմանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Սերգեյ Շաքարյանին Արցախի հերոս շնորհելու մասին խոսելիս նշել է․ «Գնդապետ Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Պարո՛ն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք»։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նրա մասին գրել է․ «Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչմանն արժանացած, գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը Արցախյան առաջին պատերազմի զոհերից է։

Հերոս հոր՝ հերոս որդին։
Պատիվ ունեմ»։