ԱԺ-ն Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում 2 հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը։

Նշենք, որ, ըստ նախագծի, Երևանի քաղաքապետը 3-ի փոխարեն 4 տեղակալ կունենա։

Նիստի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: