Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Սահակյանը Երևանից էր։ Բանակ զորակոչվել էր այս  տարի։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց զոհված19 ամյա զինծառայողի զարմուհին՝ Լիանա Սիանոսյանը։ «Ապրում էր Կոմիտասի պողոտայում, արդեն 9-ը ամիս է ինչ ծառայում էր։ Զորակոչվելուց առաջ ընդունվել էր գյուղինստիտոտ, մեծ ոգևորությամբ էր նշում այդ փաստը, շատ էր ուրախացել, որ ընդունվել է, ուսանող է»,- պատմեց զարմուհին։ Մեծ ոգևորությամբ է մեկնել ծառայության, հարազատներին հայտնել է՝ հայրենիքի նկատմամբ պարտք ունի։

Լիանա Սանոսյանը նշեց, որ Նարեկը ապագայի պլանների մասին շատ խոսել չէր ցանկանում։ «Ասում էր գնամ բանակ գամ Նիվա մակնիշի ավտոմեքենա առնեմ, ամուսնանամ ու շատ երեխա ունենամ։ Շատ սիրված էր բոլորիս կողմից, ընկերները միշտ ասում էին, որ Նարեկը իրենց խմբի շունչն է, որ գնացել էր բանակ շատ էին տխրել»,- նշեց Լիանա Սանոսյանը։

Նարեկ Սահակյանը ծառայությունից երբեք չի դժգոհել, նույնիսկ ուրախացել է այն հանգամանքից, որ բանակում մարմինը պարապմունքներից ձգվել է։

«Վերջին անգամ հորաքրոջ  հետ է խոսել, քանի, որ գիտեք հիմա երկար խոսել հնարավոր չէ, ուղղակի ձայնն են լսել»,- ասաց Լիանա Սիանոսյանը։ Մորեղբոր  որդուն՝ Նարեկին թաղում ճանաչում էին որպես կոմիտասցի Նարո։ Հարազատ թաղում նրան եւս բոլորը սիրում էին։ Երևանում ապրում էր ծնողների և փոքր քրոջ հետ։

Նոյեմբերի 5-ին կլրանար Նարեկ Սահակյանի 19 ամյակը։

«Նարեկս դու հաղթել ես ու ոչ միայն պատերազմն ես հաղթել, լսում ես դու մահին ես հաղթել, ես փուջ աշխարհն էս հաղթել․․ Հերոս Նարեկ դու չես մահացել, դու անմահացել ես․․ Փառք քեզ հավերժի ճամփորդ»։ Այս տողերով ավարտեց իր խոսքը Լիանա Սիանոսյանը։

Փայլակ Ֆահրադյան