Դավիթ Բեկի ուղղությամբ այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր ավելի հանգիստ է եղել, Դավիթ Բեկից ավելի արեւելք մարտական գործողություններ ընթացել են երեկ, այսօր էլ կան, բայց երեկվա ու առաջին օրվա սաստկությանը չկա: Մարտեր կան տարբեր ուղղություններում, բայց համեմատած նախորդ մարտական գործողությունների, համեմատաբար հանգիստ է»,- ասաց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նաեւ ընդգծեց՝ այսօր զորահավաքային պերոցեսը բնականոն ընթանում է. «Մենք ում որ կանչով բերում ենք՝ տանելու, եւ սկսում ենք մարզումներ իրականացնել, երեւի թե 99,9 տոկոսը ժամանակին գալիս, ներկայանում է, գումարած կամավորները, որոնց չէինք էլ նախատեսել տանել»: