Արտասահմանում կորոնավիրուսով վարակվածների շուրջ 90 տոկոսը վերադարձել է Թուրքիայից, այսօր ՌԴ կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստում հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, գրում է ՏԱՍՍ գործկալությունը։

«Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո օգոստոսի 1-ից վերադարձել է մոտ 1,5 մլն մարդ։ Մեր ընդհանուր մոնիտորինգի թվի 90 տոկոսը կազմում են Թուրքիայի Հանրապետությունից վերադարձած մարդիկ։ Հետևաբար, ակնհայտ է, որ անհրաժեշտ է քննարկել և որոշակի միջոցներ առաջարկել»,- հայտնել է նա։

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 655 038 դեպք, որոնցից 28 473-ը՝ մահվան ելքո։վ Ապանքինվել է 1 236 033 մարդ։