ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն աշխատանքից ազատվել է:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Լիանա Թորոսյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

«Աշխատանքից ազատման դիմումն արդեն ստորագրվել է: Պատճառն անձնական է»,- հայտնեց Ալինա Նիկողոսյանը: