Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակվածի հետ շփվելուց հետո։ Այս մասին երկուշաբթի կազմակերպության ղեկավարը հայտնել է իր Twitter-յան էջում։

«Հաստատվել է, որ շփվել եմ մեկի հետ, ում COVID-19-ի [կորոնավիրուսի առաջացրած հիվանդություն] թեստի արդյունքը դրական է եղել։ Ինձ լավ եմ զգում, ախտանիշներ չկան, բայց առաջիկա օրերին ինքնամեկուսացման մեջ կլինեմ ԱՀԿ ուղեցույցներին համապատասխան եւ [մտադիր եմ] աշխատել տանից»,- նշել է ԱՀԿ ղեկավարը։ Նա նաեւ նշել է կորոնավիրուսի տարածմանը հակազդելու բոլոր պահանջները հստակորեն կատարելու անհրաժեշտությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 46 մլն մարդ, 1,19 միլիոնից ավելին մահացել է։