ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծն ընդունվեց 68 կողմ, 1 ձեռնպահ ձայնով:

Հիշեցնենք, որ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ավելի վաղ  ունեցած ելույթում նշել էր՝ տեղական ինքնակառավարման մարմինները կունենան տեղակալ, տեղակալներ, նրանց պաշտոնի կնշանակի, կազատի համայնքի ղեկավարը:

Տերտերյանի խոսքով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը կհստակեցնի տեղակալի գործառույթները ռազմական կամ նման այլ իրավիճակներում, նաև հստակ կձևակերպի նրա պարտականությունները աշխարհազորային աշխատանքների կազմակերպման պարագայում: