Հասանելի վայրերում  ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։

Հասանելի վայրերում  ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։

Այսպիսով թշնամական կողմը  հումանիտար աղետին փորձում է  ավելացնել նաեւ  բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաեւ Արցախի  կենդանական ու բուսական աշխարհին»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։