Մուտացիայի ենթարկված SARS-CoV-2-ը «սովորել» է խուսափել իր համար քայքայիչ հակամարմինների ազդեցությունից, որոնք ակտիվորեն ձեւավորվում են մարդու օրգանիզմի կողմից, սակայն գիտնականներն ամբողջովին չգիտեն՝ ինչն է նպաստում փոփոխված վիրուսի վարակիչությանը: Դա հնարավոր է դարձել ցույց տալ լաբորատորիայի պայմաններում Տեխասի համալսարանում: Հետազոտության արդյունքները հրապարակված են mBIO պարբերականում:

Ըստ հետազոտությունների՝ համավարակի սկզբում կորոնավիրուսով հիվանդների 71 տոկոսի մոտ տարածաշրջանում հայտնաբերվել է վիրուսի մուտացիա, հիմնականում D614G տիպի, որի շնորհիվ վիրուսը ներթափանցում է մարդու օրգանիզմի առողջ բջիջների մեջ:

«SARS-CoV-2-ը մուտացվում է շնորհիվ այսպես կոչված չեզոք դրայֆի նոր կոմբինացիայի,-նշում են գիտնականները:-Դա նշանակում է գենետիկ փոփոխությունների պատահական համադրություն, որոնք չեն վնասում հենց վիրուսին, սակայն դրա հետ մեկտեղ օգնում են դրան արձագանքել մարդու իմունային համակարգին»:

Գիտնականները նշում են, որ, երբ տարածաշրջանում տարածվել էր կորոնավիրուսի երկրորդ ալիքը, հարուցչի վարակիչությունը հասել էր շուրջ 100 տոկոսի: Ամռանը հրապարակվել էր հիվանդացության աճի վիճակագրությունը, երբ 28 հազար գենոմային հաջորդականությունների օրինակով հայտնաբերվել էր, որ հենց D614G մուտացիան է դարձել վարակի հսկայական ալիքի պատճառ:

Ներկայում գիտնականները փորձում են գտնել պատասխանը՝ ինչու D164G մուտացիայով վիրուսներն այդքան ագրեսիվ են:

Պատասխաններից մեկը ենթադրում է, որ նոր վիրուսներն ավելի ակտիվ են եւ բնական ընտրության սկզբունքով վարակում են մարդուն ավելի արագ, նաեւ վնասում են մեծամասամբ առողջ բջիջները, քան առանց մուտացիաների վիրուսները:

Հյուսթոնի հիվանդանոցի մասնագետներին հաջողվել է լաբորատորիայում ցույց տալ, որ մուտացիայի ենթարկված վիրուսը «սովորել» է խուսափել իր համար քայքայիչ հակամարմինների ազդեցությունից: Այդ մեխանիզմը թույլ է տալիս խուսափել հակամարմիներից, սակայն դեռեւս ամբողջովին պարզ չէ՝ ինչն է նպաստում փոփոխված վիրուսի վարակիչության աճին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վիրուսը շարունակում է մուտացիայի ենթարկվել՝ տարածվելով ամբողջ աշխարհում,-ընդգծել է Ֆինքելսթայնը:-Պատվաստանյութերն ու հակակորոնավիրուսային դեղամիջոցները պետք է ստեղծվեն կանխագուշակմամբ, ուստի մուտացիաները, ինչպես նաեւ նրանք, որոնք կհայտնվեն ապագայում, կլինեն ոչ այնքան վտանգավոր»:

Գիտնականները նշել են  285 մուտացիա, որոնք, բարեբախտաբար, չեն անդրադարձել հիվանդության ընթացքի ծանրության վրա:

«Մենք հետեւում ենք նոր վիրուսի վարքագծին, դրա ադապտացիային մարդու կողմից ստեղծող հակամարմինների նկատմամբ,-նշում է աշխատության համահեղինակը:-Սակայն մենք չափազանց մեծ շանսեր ենք տալիս հարուցչին, քանի որ վարակվածների թիվը շատ մեծ է»: