13 -ամյա Դավիթ Հունանյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, իսկ բուժման համար ընտանիքը գումար չունի։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հունանյանի մոր ընկերուհին՝ Քնարիկ Վարդանյանը։ Վերջինս, բացի այն, որ դիմում է բոլորին, խնդրելով հնարավորության դեպքում աջակցել փոքրիկին, բարձրաձայնում է օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված ապատեղեկատվության մասին։ Խնդիրն այն է, որ Քնարիկ Վարդանյանը մի քանի ընկերների հետ Փակ շուկայի տարածքում գումար է հավաքել Դավիթի առողջական խնդիրները լուծելու համար, սակայն օգտատետերից մեկը նրանց լուսանկարն է հրապարակել, կից անելով գրառում այն մասին, որ վերջիններս զինվորի անվան ներքո գումար են հավաքում։

Քնարիկ Վարդանյանը պնդում է, նման բան չեն արել, բացի այդ քաղաքացիներից գումար խնդրելու ժամանակ ներկայացրել են նաեւ երեպայի լուսանկարն ու բժշկական փաստաթղթերը։ «Ես իմ ընկերների հետ դրամահավաք էի անում, երեխայի բուժման համար, ով ունի մանկական ուղեղի կաթված։ Այդ ընթացքում մեզ թաքուն նկարում են, ու ֆեյսբուքով նյութ է տարածվել, որ մենք զինվորի անվան ներքո ենք դա անում»,- ասաց Քնարիկ Վարդանյանը։

13 -ամյա Դավիթ Հունանյանը Երևանում ապրում է մոր հետ, ով եւս ունի առողջական խնդիրներ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ ընտանիքը սոցիալական լուրջ խնդիրներ ուներ, ընկերուհիները որոշել են գոնե դրամահավաքի միջոցով մասամբ աջակցեն։ Սակայն կատարվածից հետո առայժմ այն դադարեցրել են։

Ներկայացնում ենք բժշկական փաստաթղթերը։