ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիների կեցության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կապվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 114 թեժ գծի հեռախոսահամարով: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Կարելի է այցելել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որը գործում է շուրջօրյա, որտեղ նաև գիշերելու հնարավորություն կա:

Ոչ ոք դրսում չի մնա, խնդրում եմ կեղծ լուրեր և խուճապ չտարածել»,- գրել է նա: