Միջազգային մարզական հանրությունը պետք է իմանա, որ Ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի կոչը «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին» մոլագար ծայրահեղականի պոռթկում չէ սոսկ, այլ հարևան երկրում պետական մակարդակով տասնամյակներ իրականացվող հայատյացության նպատակային քաղաքականության արդյունք։ Այս մասին գրված է ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջում։

Ադրբեջանի ամբողջ կրթական համակարգը, գիտական, մշակութային և մարզական ոլորտները երկար տարիներ ծառայեցված են եղել այդ հանցավոր նպատակին, և զարմանալի չէ, որ վայրագ հայատյացությունը դարձել է հասարակության լայն շերտերի կենսակերպ։ Սա մեկ անգամ ևս ապացուցում է Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի անվտանգության անհնարինությունը և «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման՝ որպես արցախյան հարցի լուծման միակ միջոցի անվիճարկելի անհրաժեշտությունը: