ՀԺ-ի ունեցած հավաստի տեղեկություններով, 61 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:

Նա ավելի քան 7 տարի զբաղեցնում էր Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնը:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Ղալեչյանը՝ նշելով, որ պարոն Ղարաքեշիշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է օրեր առաջ, նրան տեղափոխել են սկզբում Սպիտակի բժշկական կենտրոն, այնուհետ՝ Երեւանի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ այսօր մահացել է: