Իրանի Իսլամական Հանրապետության օդուժը պատրաստվում է ռազմական ուսումնավարժանքներ իրականացնել Սպահան կենտրոնական նահանգում:

Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, օդուժի հրամանատար բրիգադային գեներալ Ազիզ Զասիրզադեի խոսքով՝ ամենամյա օդային զորավարժությունների իններորդ միջոցառումը կմեկնարկի երկուշաբթի Սպահանում:

Հրամանատարը հայտնել է, որ յոթ ավիաբազաներ ներկայացնող ստորաբաժանումները կմասնակցեն երկօրյա զորավարժություններին, որոնց կներգրավվեն կործանիչներ, ռմբակոծիչներ, վերալիցքավորման և հետախուզական օդանավեր և անօդաչուներ:

Իրանի Զինված ուժերը նախապես ծրագրված զորավարժություններ է իրականացնում տարվա ողջ ընթացքում: