Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ, փոխանցում է ТАСС-ը;

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը», — ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:

Չավուշօղլուն Բաքու է ժամանել այսօր առավոտյան: