Այսօր հրապարակվել է տեսանյութ երկրորդ գերեվարված վարձկան-ահաբեկչի մասին, ով նույնպես խոստովանել է, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել, խնդրավորվել մյուս վարձկանների հետ, որպես ինչ եւ ինչպես է Ադրբեջանը նրանց օգտագործում մեր դեմ: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն  Հովհաննիսյանը:

«Այս մասով կարող եմ ասել, որ բազում անակնկալներ կան, ինչքան էլ որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան-ահաբեկիչների առկայությունը եւ կիրառությունը մարտական գործողությունների համար: Մենք շատ լավ գիտենք եւ տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների, որտեղ, որ տեղամասում ինչպես է նրանց առաջադրանք դրվում,  ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել եւ պետք է ասել, որ նրանցով խնդիրների լուծման փորձերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է եւ հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»,-ասաց նա: