The Associated Press հեղինակավոր պարբերականի լրագրող Մստիսլավ Չերնովը, որը պատերազմի առաջին օրերից աշխատում է Արցախում, իր Instagram-ում նոր կադր է հրապարակել։

Լուսանկարում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի «պոչն է», որն ընկել է Ստեփանակերտի գերեզմանոցներից մեկում։ Այն հարվածել է շիրմաքարերից մի քանի մետր հեռավորության վրա։

Սա ևս մեկ ապացույց է, որ հակառակորդը շարունակում է հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը` հարվածներ հասցնելով բնակելի տներին, հիվանդանոցներին, մշակութային կենտրոններին, եկեղեցիներին և գերեզմանոցներին։