ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը, եթե հակամարտության գոտում իրավիճակը չբարելավվի: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ռուսաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Խորհուրդը կարող է վերադառնալ այդ խնդրին եւ զբաղվել դրանով: Ձեւաչափը մենք կորոշենք»,-ասել է Նեբենզյան՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստվում է արդյոք Անվտանգության Խորհուրդը բաց նիստ անցկացնել այդ թեմայով:

Ավելի վաղ Խորհուրդը երկու անգամ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիան փակ ձեւաչափով եւ առանց Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցության: