Հայաստանն օգնության համար չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդ մասին, ըստ armlur.am-ի՝  հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ քարտուղարություն հայկական կողմից օգնության խնդրանքով որևէ դիմում առկա չէ»,- ասել է նա:

Հավելենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հղում անելով 1997 թվականին ստորագրված պայմանագրին: