Առավոտյան հակառակորդի գնդակոծության հետևանքով սպանվել է Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ 59-ամյա Ապրես Ադամյանը, թվիթերի իր միկրոբլոգում գրել է  Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտից հակառակորդն ակտիվ հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը: