Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կազմել է 31 084 դեպք, որը նախորդ օրվա տվյալը գերազանցում է ավելի քան 4 000-ով և բացարձակ առավելագույն ցուցանիշ է երկրի համար համաճարակի սկզբից ի վեր:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս տվյալները հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Գերատեսչության հաղորդմամբ՝ վերջին երկու շաբաթում վարակման նոր դեպքերի ցուցանիշն աճել է 4 անգամ: Վերջին մեկ օրում ռեկորդային թվով թեստեր են իրականացվել՝ ավելի քան 215 000:

Համաճարակի սկզբից ի վեր երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 647 674-ի, որոնցից 283 567-ն ապաքինվել է, 38 321-ը՝ մահացել:

Իշխանությունները մտադիր են կրկնապատկել իրականացվող թեստերի քանակը: