Հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել։ «Ժնևում հանդիպման ժամանակ Բաքուն և Երևանը պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությունն ու ոչ ռազմական օբյեկտները»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ կողմերը պայմանավորվել են կազմակերպել ռազմաճակատից աճյունների դուրսբերումը և փոխանակումը,  մեկ շաբաթվա ընթացքում Կարմիր խաչին փոխանցել ռազմագերիների ցուցակը` նրանց տեսակցելու և ի վերջո փոխանակման նպատակով

Ավելի վաղ՝ Երևանի ժամանակով ժամը 17:00-ին, Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Մինչ այդ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ քիչ անց։