Ճանաչենք մեր հերոսներին
Գոռը, Արսենն ու Արտոն են՝ մանկության ընկերներ Նոր Նորքի 2-րդ զանգվածից։ Էս լուսավոր ու հայրենասեր տղերքը սեպտեմբերի 28֊ին՝ պատերազմի հենց հաջորդ օրը, կամավորական ջոկատով առանց մի վայրկյան վարանելու մեկնել են Արցախ։
Երեկ 3֊ն էլ զոհվել են՝ իրար մենակ չեն թողել։ Մեր հերոսները մեծ սեր ու հարգանք ունեցող տղերք էին, լուսավոր ու բարի, բայց որոշեցին իրենց կյանքը զոհել հանուն բոլորիս լավ ու պայծառ ապագայի։ Հավերժ փառք մեր ընկած քաջերին։