Կատալոնական «Բարսելոնան» կարող է սնանկանալ, եթե ակումբին չհաջողվի ֆուտբոլիստների հետ փոխհամաձայնության գալ աշխատավարձի նվազեցման գնալու հարցում:

RAC1-ի համաձայն՝ «Բարսելոնային» անհրաժեշտ է կրճատել աշխատավարձի բյուջեն՝ այն հասցնելով 190 միլիոն եվրոյի: Այդ հարցով ակումբի և խաղացողների միջև բանակցությունները սկսվել են հոկտեմբերի 30-ին:

«Բարսելոնան» մինչև նոյեմբերի 5-ը պետք է հասնի ֆուտբոլիստների աշխատավարձի 30 տոկոս կրճատման, հակառակ դեպքում հունվարին ակումբը կսկսի սնանկացման գործընթացը: