Պաշտոնապես հայտարարում եմ, որ Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ Ազգային ժողովի ո՛չ պատգամավորները, ո՛չ աշխատակազմը որեւէ պարգեւատրում չի ստացել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

«Կոչ եմ անում ակնհայտ կեղծիք տարածողներին մեկ անգամ եւս փնտրեն բարոյականության նշույլներ իրենց ներսում»,-հավելել է նա: