ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սենատն Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել: Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:

«Օրինագիծը ներկայացվել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի ջանքերի արդյունքում»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում գրառմանը կից հրապարակվել է նաև ստորև ներկայացված լուսանկարը: