Ֆրանսիայի մայրաքաղաքի շրջանում ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով ծրագրել էր եկեղեցու մոտ հարձակում իրականացնել: Այս մասին հայտնել է Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը։

«Սարտրուվիլում հենց նոր ձերբակալել են մի մարդու՝ եկեղեցու մոտ, որտեղ նա ցանկանում էր նույնպիսի հարձակում կազմակերպել, ինչպես Նիսում»,- գրել է նա իր Twitter-ում։