Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել «օպտիմալ լուծում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, ուրբաթ The Daily Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կողմ եմ, որպեսզի ռուս խաղաղապահները տեղակայվեն հակամարտության գոտում», — ասել է Փաշինյանը:

«Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայմանը համաձայնություն պետք է տան հակամարտության բոլոր կողմերը», — հավելել է նա:

Վարչապետը նաև նշել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի հասնի Ադրբեջանին Թուրքիայի աջակցության դադարեցմանը: