ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չունեմ, բայց այս ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են, մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանի զինված ուժերի հրետանային միջոցներից, այո՛, կրակ արձակվել է այս ուղղությամբ և կան կոնկրետ հետևանքներ», — ասաց Արծրուն Հովհաննիսյանը։